Արմանը (անունը փոխված է), մեծացել է մանկատանը, հետո տեղափոխվել խնամատար ընտանիք, այժմ մենակ է ապրում: 24-ամյա երիտասարդը հիշում է, որ խնամատար ընտանիքում 500 դրամն անգամ ափսոսում էին ֆուտբոլի գնդակ առնելու համար: Շատ տղաներ, որոնք մեծացել են մանկատանը, պարտվել են իրենց երազանքին ու գտել մեղավորներ անհաջողությունների համար, բայց ոչ Արմանը: Երիտասարդի ձայնը ևս փոխված է: Արմանին հնչյունավորել է Կարեն Հակոբյանը: