Բանաստեղծուհի, նկարչուհի տիկին Սաթենիկը ԳՈՒՄ-ի շուկայում աշխատում է արդեն 29տարի: Չրերը ողջ ամառվա ընթացքում պատրաստում է, հետո՝ վաճառում: Դրսում ինչ եղանակ էլ լինի, գալիս է աշխատանքի, չի մոռանում հյուրասիրել, դրա համար էլ հաճախորդներ ունի, որ Սաթենիկին ժամերով կսպասեն, միայն թե գա,որ իրենից գնումներ անեն: