20-րդ դարի 60-ական թվականներին «աէրոբիկա» բառը օգտագործել է ամերիկյան բժիշկ Քեննեթ Կուպերը: Այսպիսով, աշխարհը իմացավ այդ տեսակի ֆիզիկական գործունեության առավելությունների մասին (քայլելը, վազքը, լողը): Կուպերը նշում էր որ մեծ դերը աէրոբիկայի պարերի զարգացման մեջ տարել է ամերիկացի պարուհի Ջեկի Սորրենսենը:

1980-թվականների կեսերից ԱՄՆ-ում, իսկ այնուհետեւ եվրոպական, ասիական եւ լատինամերիկյան երկրներում սկսեցին անցկացնել աէրոբիկայի մրցույթներ եւ փառատոներ, որոնք այնուհետ վերածվեցին մրցումների:
Ավանդաբար, միջազգային մրցումներում ամենահամառ պայքարին մասնակցում են այսպիսի երկրներ : Ռուսաստան, Ռումինիա, Իսպանիա, Բուլղարիա, Ճապոնիա, Կորեա, Չիլի, Իտալիա, Ֆրանսիա, Չինաստան, Բրազիլիա, Նոր Զելանդիա: